Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության 19.11.2019թ. 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ, 35-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 04.06.2020թ. N 1023-Ն որոշումով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 12.04.2024թ N 49-Ա որոշման 11-րդ կետը, սեփականության իրավունքի N 08022024-06-0091 վկայականը, վճարման անդորրագրերը՝ որոշում եմ.
1. Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնք Ալավերդի, Ախթալա քաղաք, Աբովյան փողոց, 23/4 հասցեում գտնվող, 28.1 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը՝ 24560 (քսանչորս հազար հինգ հարյուր վաթսուն) ՀՀ դրամ արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.00281 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-003-0017-0145/՝ 14466 (տասնչորս հազար չորս հարյուր վաթսունվեց) ՀՀ դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, օտարել Սարիման Գագիկի Մամաջանյանին:
2. Նշված գույքի առք ու վաճառքի պայմանագրի վավերացման և գրանցման հետ կապված վճարները կատարվում է Սարիման Գագիկի Մամաջանյանի կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: