Համաձայն Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 67-րդ, 68-րդ և 69-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 15-րդ կետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի ՝ համայնքի ավագանին որոշում է. 1.Լուծարել «Ալավերդի համայնքի թիվ 6 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը: 2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու՝ 2009 թվականինոյեմբերի 30-ի «Ալավերդի քաղաքի նախադպրոցական բյուջետային հիմնարկները համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (ՀՈԱԿ-ի) վերակազմավորելու մասին» թիվ 73-Ա որոշումը։ 3. Ստեղծել լուծարային հանձնաժողով՝ հետևյալ կազմով 3.1 Հարություն Ձավարյան - Ալավերդի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ 3.2 Արթուր Մանուկյան - Ալավերդի համայնքի ղեկավարի օգնական 3․3 Ֆլորա Թաթուխաշվիլի - Ալավերդի համայնքի ավագանու անդամ, հանձնաժողովի անդամ 3․4 Նարինե Թորոսյան - Ալավերդի համայնքիավագանուանդամ, հանձնաժողովիանդամ 3.5 Աստղիկ Ամիրբեկյան - ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության, առողջապահության հարցերի բաժնի պետ 3․6 Նարինե Չատինյան - ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության, առողջապահության հարցերի բաժնի առաջատար մասնագետ 3․7 Անգին Իսրայելյան ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության, առողջապահության հարցերի բաժնի առաջին կարգի մասնագետ 3․8 Սամվել Թորոսյան - Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի պետի պաշտոնակատար
4. Լուծարային հանձնաժողովին՝ 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտել կազմակերպության լուծարման գործընթացը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։ |