Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 51-54-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.04.2021թ. N 698-Ն որոշման Հավելված 2-ի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով «Ախթալշին» ԲԲ ընկերության կողմից լիազորված անձ՝ Վոլոդյա Ձավարյանի դիմումը, 04/03/2024թ. լիազորագիրը, պետական միասնական գրանցամատյանից քաղվածքը (գրանցման համար 12.120.000168), հաշվապահական հաշվեկշռից շինությունների մասին տեղեկանքը առ 01.01.1995թ., աշխատավորների, դեպուտատների Ալավերդու քաղաքային սովետի գործադիր կոմիտեի 1969թվականի հունիսի 10-ի նիստի թիվ 12 արձանագրության արխիվային քաղվածքը տրված՝ Հայաստանի ազգային արխիվի Թումանյանի տարածքային ներկայացուցչությունից 08.10.2007թվականին, 29.12.2010թ. օրինական ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատարանի վճիռը /վարչական գործ՝ ՎԴ6/0009/05/08/, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից կազմված հողամասի և շինությունների հատակագծերն ու 10.02.2024թ. տրված N 0003 մասնագիտական եզրակացությունը՝
որոշում եմ՝
1. Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի կադաստրային քարտեզում 06-060-0228-0001 ծածկագրով, 0.5608 հա մակերեսով հողամասի սխալ նշված՝ բնակավայրերի նպատակային նշանակության, այլ կառուցապատման գործառնական նշանակությունն ուղղել և հաստատել նախկինում հատկացված արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակությունը:
2.Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի կադաստրային քարտեզում 06-060-0228-0002 ծածկագրով, 1.24448 հա մակերեսով հողամասի սխալ նշված՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակությունն ուղղել և հաստատել նախկինում հատկացված արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակությունը:
3. Հիմք ընդունելով 29.12.2010թ. օրինական ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատարանի վճիռը /վարչական գործ՝ ՎԴ6/0009/05/08/՝ վերականգնել «Ախթալշին» բաց բաժնետիրական ընկերությանը պատկանող (իրավաբանական անձի հասցեն՝ Ալավերդի քաղաք, Երևանյան խճուղի 8, ՀՎՀՀ 06600277)՝ Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային 06-060-0228-0001 և 06-060-0228-0002 ծածկագրերով 1.81199 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի նկատմամբ հողհատկացման հիմքերը, սեփականության իրավունքը:
4. Վերականգնել և ճանաչել «Ախթալշին» բաց բաժնետիրական ընկերության սեփականությունը (իրավաբանական անձի հասցեն՝ Ալավերդի քաղաք, Երևանյան խճուղի 8, ՀՎՀՀ 06600277) 1.81199 հա մակերեսով հողամասում գտնվող, այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացրած և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող՝ 1974 թվականին կառուցված շինանյութերի բեռնաթափման պահեստային տնտեսության՝ բազայի շինությունների՝ պահեստի ու ջրավազանի նկատմամբ:
5. Կադաստրային 06-060-0228-0001 և 06-060-0228-0002 ծածկագրերով 1.81199 հա մակերեսով հողամասի սեփականության իրավունքը գրանցել պայմանով՝ հետագա գործարք կատարելու դեպքում վճարելով տվյալ պահին գործող կադաստրային արժեքը:
6. Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի կադաստրային քարտեզի 06-060-0228-0001 և 06-060-0228-0002 ծածկագրերով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության 1.81199 հեկտար մակերեսով հողամասին և հողամասում առկա շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի գյուղ Հաղպատ, 29-րդ փողոց, 1/1 փոստային հասցեն։
7. Հողամասի սահմանները, գծային չափերը և մակերեսը որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված և որակավորում ունեցող անձի կողմից տրված հատակագծով:
8.Անշարժ գույքի զբաղեցրած հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության hողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
9.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
10.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: