Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, Հողային օրենսգքրի 63-րդ հոդվածի 2-րդ մասով, 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 12.04.2001թ. N 286-Ն որոշմամբ հաստատված կարգով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետով, Ալավերդի համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան և հիմք ընդունելով Ազատ Սամադի Մակարյանի դիմումը, Ալավերդու քաղխորհրդի գործկոմի 29.09.1997թ. թիվ 156 որոշման հիման վրա ստացած սեփականության վկայագիրը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը, համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համայնքային սեփականություն համարվող, համայնք Ալավերդի, Ալավերդի քաղաքի կադաստրային քարտեզի 06-002-0038-0477 ծածկագրից առանձնացվող, Զորավար Անդրանիկ (նախկինում՝ Կոմերիտմիության) փողոցում գտնվող տաղավարի զբաղեցրած՝ 0.00266 հա մակերեսով հողամասը 49947 /քառասունինը հազար ինը հարյուր քառասունյոթ/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի միջոցով, օտարել տաղավարի սեփականատեր հանդիսացող՝ Ազատ Սամադի Մակարյանին որպես օրենքով գնման նախապատվության իրավունք ունեցող անձ: 2. Հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |