Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 8-13-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Հրաչյա Հայկազի Սարատիկյանի դիմումը, անձնագրերի պատճենները, սեփականության իրավունքի N 843259 վկայականը, բնակելի տան տեխնիկական վիճակի մասին «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից 17.01.2025թ. տրված N 15/2 դրական եզրակացությունը, «ՍԱՐԳԻՍ ԹԱՄԱԶՅԱՆ ՌՈԲԵՐՏԻ» Ա/Ձ կողմից տրված կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառման տեղեկանքն ու կազմված հողամասի և շինության հատակագծերը, Թեղուտ գյուղի վարչական ղեկավարի կողմից 25․12․2024թ. տրված N 9125 տեղեկանքը՝
որոշում եմ
1. Օրինականացնել Հրաչյա Հայկազի Սարատիկյանին, Կարինե Լևոնի Մեսրոբյանին, Ռոզա Հրաչյայի Սարատիկիյանին, Հայկ Հրաչյայի Սարատիկյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Ալավերդի համայնքի Թեղուտ գյուղի վարչական տարածքում գտնվող, 06-037-0006-0006 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.16216 հա մակերեսով հողամասում, 2012թ. ինքնակամ կառուցված, կադաստրի կոմիտեում 2024D2H6F2 ծածկագրով հաշվառված, 6․6 քմ արտաքին մակերեսով (4.7 քմ ներքին մակերեսով) բնակելի տան մասը։
2. Ինքնակամ կառուցված շինությունը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Ալավերդի համայնքի Թեղուտ գյուղի վարչական տարածքում գտնվող, 06-037-0006-0006 կադաստրային ծածկագրով, 0.16216 հեկտար մակերեսով հողամասին և հողամասում գտնվող անշարժ գույքերին տրամադրել համայնք Ալավերդի, գյուղ Թեղուտ, 1-ին փողոց, 30 փոստային հասցեն:
4. Օրինականացված բնակելի տան մասի համար սահմանված 4904 ( չորս հազար ինը հարյուր չորս) ՀՀ դրամ արժեքով վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5. Նշված իրավունքն ենթակա է պետական գրանցման:
6 .Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: