Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով, հիմք ընդունելով քաղաքացի Արամ Բեժանյանի կողմից լիազորված անձ՝ Արթուր Բարսեղյանի դիմումը, լիազորագիրը, գրանցված իրավունքի N 19072017-06-0021 վկայականը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից տրված հողամասի և շինության հատակագծերը և 07.08.2025թ. տրված մասնագիտական եզրակացությունը՝
որոշում եմ․
1.Կատարել N 19072017-06-0021 սեփականության իրավունքի վկայականով գրանցված, քաղաքացի Արամ Բեժանյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի տեղադիրքի ճշտում և կադաստրային քարտեզում արտացոլել ճիշտ տեղադիրքով, համապատասխանեցնելով իրական տեղադիրքին, համաձայն որակավորված անձի կողմից տրված հատակագծի և մասնագիտական եզրակացության:
2.Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
3.Նշված իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ համաձայն որոշման հավելված հանդիսացող որակավորված անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: