Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ կետով, 60-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 30-րդ գլխով, 618-րդ հոդվածի 2-րդ կետով, 622-րդ հոդվածով, հաշվի առնելով այն փաստը, որ այգու տարածքը համարվում է ընդհանուր օգտագործման հողամաս, հիմք ընդունելով լճերի այգում նախատեսված քաղաքաշինական ծրագիրը, վերակառուցման, բարեկարգման անհրաժեշտությունը, վարձակալության իրավունքի 09/03/2004թ. N 0078079 վկայականը, 2004թվականի փետրվարի 13-ին կնքված հողի վարձակալության պայմանագիրը /N 153/.
համայնքի ավագանին որոշում է.
1. Հաշվի առնելով համայնքի և համայնքի հանրության շահը՝ տալ համաձայնություն վաղաժամկետ լուծելու Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի դեկորատիվ լճի արևմտյան մասում գտնվող 0.04 հա մակերեսով հողամասի 2004 թվականի փետրվարի 13-ին Հարություն Շոլինյանի հետ կնքված վարձակալության պայմանագիրը:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարին հանձնարարել՝ առաջարկել Հարություն Շոլինյանին հողի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, վերջինիս անհամաձայնության դեպքում պահանջը ներկայացնել դատական կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: