Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ և 42-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստան Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեներ պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով՝ Ռաֆայել Վոլոդյայի Աթաբեկյանի կողմից լիազորված անձ՝ Գեղեցիկ Ռաֆայելի Աթաբեկյանի դիմումը, անձնագրի պատճենը, լիազորագիրը, 28․02․2023թ․ թիվ 676 և 675 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, Օձուն գյուղի վարչական ղեկավարի կողմից տրամադրված 10․09․2025թ․ թիվ 5710 փոստային հասցեի վերաբերյալ տրամադրված տեղեկանքը՝
որոշում եմ
1․ Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Օձուն գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-112-0125-0035 ծածկագրով գրանցված հողամասին և հողամասում գտնվող բնակելի տանը տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Օձուն, 17-րդ փողոց, 14 փոստային հասցեն։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: