|  | 
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
 
 | 
| Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com
 | 
| Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 | 
| 18  մարտի  2025 թվականի N 37-Ա
 | 
| ԱՇՈՏ ՖԵԼԻՔՍԻ ՇԱՔԱՐՅԱՆԻ ՀԵՏ 30.05.2007Թ. ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԹԻՎ 10 ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
 | 
| 
 Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 30-րդ գլխի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Աշոտ Ֆելիքսի Շաքարյանի դիմումը, գրացման N 15052023-06-0006 վկայականը, հողատարածքի վարձակալության 30/05/2007թ. թիվ 10 պայմանագիրը`   համայնքի ավագանին որոշում է. 1.  Տալ համաձայնություն Աշոտ Ֆելիքսի Շաքարյանի հետ 30.05.2007թ. կնքված հողատարածքի վարձակալության թիվ 10 պայմանագրի մեջ կատարելու հետևյալ փոփոխությունները և լրացումը.1.1    Պայմանագրի 1.1 կետից հետո լրացնել նոր կետ հետևյալ բովանդակությամբ. «Հողատարածքը տրամադրվում է որպես ավտոկայանման վայր կազմակերպելու համար»:
 1.2   Պայմանագրի 3.1 կետում տարեկան վարձավճարի չափը փոխել՝ սահմանելով 210 000 /երկու հարյուր տասը հազար/ ՀՀ դրամ:
 1.3   Պայմանագրի 3.2 կետում յուրաքանչյուր ամսվա համար վարձավճարի չափը փոխել՝ սահմանելով 17 500 /տասնյոթ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ:
 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 | 
| 
 | Կողմ -0  | Դեմ -0  | Ձեռնպահ -0  | 
 | 
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ
 
 
 
 | 
| | Կից փաստաթղթեր՝ | 
|  | (165.90 Կբ) |  | 
 | 
|  | 
|  | 
| | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է | 
 | 
|  | 
|  |