Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 51-54-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 135-րդ և 202-րդ հոդվածներով, հիմք ընդունելով՝ Էդիկ Հովհաննեսի Էվոյանի դիմումը, անձնագրերի պատճենները, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից կազմված հողամասերի հատակագծերը, Ակներ գյուղի «Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի» 01․12․1993թ․ N 20/9 որոշումից տրված քաղվածքը, 09․10․2025թ․ թիվ 5486 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝
որոշում եմ.
1. Ալավերդի համայնքի Սանահին գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-002-0077-0071 ծածկագրով 0․03825 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքի և կադաստրային քարտեզի 06-002-0354-0002 ծածկագրով 0․6196 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարք հողատեսքի հողամասերի նկատմամբ, «Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի» 01․12․1993թ․ N 20/9 որոշմամբ տրված քաղվածքի հիմքով սեփականատերեր ճանաչել՝ Էդիկ Հովհաննեսի Էվոյանին (ծնված՝ 29.05․1970թ.) և Ատլաս Աղասու Էվոյանին (ծնված՝ 15.03․1935թ.)։
2․ Անշարժ գույքերը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
1) Անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը:
3․ Սույն որոշման առաջին կետով սահմանված անշարժ գույքերի սահմանները որոշվում են որակավորված անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով և այն հանդիսանում է սույն որոշման բաղկացուցիչ և անբաժանելի մասը:
4․ Սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և սույն որոշումից ծագող իրավունքները սահմանված կարգով պետական գրանցումից հետո վավեր են և գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: