Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 61-րդ հոդվածի առաջին կետով, 67-րդ, 68-րդ և 70-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 463-465-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 16-րդ կետով, 80-րդ հոդվածով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ, 14-րդ հոդվածներով, «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու 16.05.2025թ. N 85-Ա որոշումը, գույքի շուկայական արժեքի գնահատման մասին 21․04․2025թ․ Ել 1024-184/4 տրված Պ 1024-184/4 հաշվետվությունը՝
որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական հիմնարկում (Ալավերդու համայնքապետարանի վարչական շենքում, հասցե՝ ք. Ալավերդի, Զորավար Անդրանիկ փողոց, 8/1) 2025 թվականի օգոստոսի 4-ին, ժամը 15:00-ին, համայնքային սեփականություն հանդիսացող գույքն օտարելու նպատակով անցկացնել բաց աճուրդ (դասական եղանակով) հետևյալ լոտով.
Լոտ 1: Ալավերդի համայնքի Ախթալա քաղաքի Խ․ Աբովյան փողոց, 21 շենք, 46 հասցեում գտնվող, 124․2 քմ ներքին մակերեսով տարածքը 5 350 000 (հինգ միլիոն երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով:
2. Աճուրդի մասնակցության վճարը սահմանված է 15000 (տասնհինգ հազար) դրամ, նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը՝ մեկնարկային գնի 5 %-ի չափով:
3. Աճուրդում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն առաջարկում է վերջին ամենաբարձր գնային հայտը, աճուրդավարի մուրճիկի 3-րդ հարվածից հետո:
4.Սակարկություններում հաղթող մասնակցի հետ արձանագրության ստորագրման պահից նրան են անցնում համապատասխան լոտի վերաբերյալ առուվաճառքի մասին պայմանագիր կնքելու իրավունքը։
1) Կնքվող պայմանագրերի էական պայմանները պետք է համապատասխանեն սակարկությունների մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված պայմաններին:
2) Աճուրդում հաղթած անձը 10 օրվա ընթացքում պարտավոր է ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձևավորված գինը։ Եթե նշված ժամկետում գինը չի վճարվում, կամ սակարկությունում հաղթած անձը հրաժարվում է սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելուց, այնպես էլ առուվաճառքի պայմանագիր կնքելուց, ապա համարվում է, որ հաղթած անձը հրաժարվել է հողամասը ձեռք բերելուց:
3) Գումարն ամբողջությամբ վճարելուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, աճուրդում հաղթող անձի հետ կնքվում է օտարման պայմանագիր, որը վավերացվում է նոտարական կարգով և ենթակա է պետական գրանցման:
4) Օտարման պայմանագրում պետք է ամրագրվեն համայնքի հողի առաջնային հետգնման իրավունքը և տնտեսավարող սուբյեկտի կողմից իրականացվող ծրագրի ժամկետները: Պայմանագրի խախտման դեպքում դա կարող է լուծվել դատական կարգով:
5) Սակարկությաններում հաղթած անձի հետ պայմանագիր կնքելիս նրա մուծած նախավճարի գումարը հաշվարկվում է կնքվող պայմանագրով պարտավորությունների կատարման հաշվում։
6) Սակարկությունների ըեթացքում վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության դրամով։
5. Աճուրդի անցկացման մասին տալ հայտարարություն զանգվածային լրատվության միջոցով և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև հայտարարությունը տեղադրել համայնքի պաշտոնական համացանցային կայքում և աճուրդի կայացման վայրում (Ալավերդու համայնքապետարանի վարչական շենքում) ցուցատախտակի վրա զետեղել հրապարակային ծանուցումը՝ աճուրդի կայացման օրվանից առնվազն մեկ օր առաջ: Հայտերի ընդունման վերջնաժամկետ սահմանել 2025 թվականի հուլիսի 29-ը, ժամը՝ 17:00:
6. 2025 թվականի օգոստոսի 4-ին կայանալիք աճուրդին մասնակցելու համար ներկայացվող հայտերի ընդունման, համապատասխան արձանագրությունները և աճուրդի հետ կապված անհրաժեշտ այլ փաստաթղթերը կազմելու համար պատասխանատու անձ և աճուրդավար նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքի ղեկավարի տեղակալ Հարություն Ձավարյանին:
1) Աճուրդավարին և աշխատակազմին՝ կատարել նախապատրաստական աշխատանքներ, կազմակերպել և ստեղծել համապատասխան պայմաններ 2025 թվականի օգոստոսի 4-ին կայանալիք աճուրդն անցկացնելու համար։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։