Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1043-Ն որոշումը, քաղաքացիների դիմումներն ու նվիրվող գույքերի նկատմամբ որևէ պահանջ չունենալու մասին համաձայնությունները, սեփականության իրավունքի վկայականները, վնասված գույքերի տեխնիկական վիճակի մասին եզրակացությունները և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1043-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց համար նախատեսված են պատճառված վնասի փոխհատուցումներ՝ բնակարանի գնման վկայագրի (ԲԳՎ-ի) միջոցով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Որպես նվիրատվություն ընդունել վնասված՝ քանդման ենթակա ներքոնշյալ ֆիզիկական անձանց պատկանող գույքերը․ 1.1 Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամաս, 12 շենք, 1 հասցեում գտնվող, Գարիկ Բաղդասարի Գևորգյանին և Մանե Բաղդասարի Գևորգյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանը (վկայական N 28082024-06-0048)։ 1.2 Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամաս, 12 շենք, 2 հասցեում գտնվող, Մորֆիլա Վասիլի Սարգսյանին, Սուսան Սեյրանի Սարգսյանին և Սամվել Սեյրանի Սարգսյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող բնակարանը (վկայական N 13072015-06-0020)։ 1.3 Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամաս, 12 շենք, 3 հասցեում գտնվող, Քրիստինե Մաթևոսի Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանը (վկայական N 13092024-06-0013)։ 1.4 Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամաս, 12 շենք, 4 հասցեում գտնվող, Ռոբերտ Նիկոլայի Թամազյանին, Ռոզա Մարտունի Թամազյանին, Համլետ Ռոբերտի Թամազյանին և Հայկ Ռոբերտի Թամազյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանը (վկայական N 13092024-06-0003)։ 1.5 Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամաս, 12 շենք, 5 հասցեում գտնվող, Վահրամ Սամվելի Կոստանդյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանը (վկայական N 02102024-06-0042)։ 1.6 Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամաս, 12 շենք, 6 հասցեում գտնվող, Մարինե Ռազմիկի Մատինյանին, Մեխակ Դավթի Մատինյանին, Արթուր Դավթի Մատինյանին և Գոռ Դավթի Մատինյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող բնակարանը (վկայական N 07022023-06-0008)։ 1.7 Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամաս, 12 շենք, 7 հասցեում գտնվող, Լևոն Եզեկի Հախինյանին, Զարուհի Զարզանդի Հախինյանին, Կիմա Լևոնի Հախինյանին և Քրիստինե Լևոնի Հախինյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանը (վկայական N 03112021-06-0028)։ 1.8 Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամաս, 12 շենք, 8 հասցեում գտնվող, Սեյրան Սերյոժայի Հովհաննիսյանին, Սուսաննա Ալբերտի Հովհաննիսյանին, Նաիրի Սեյրանի Հովհաննիսյանին և Անուշ Սեյրանի Հովհաննիսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանը (վկայական N 05092024-06-0071)։ 1.9 Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամաս, 12 շենք, 9 հասցեում գտնվող, Շուշանիկ Ռուբենի Սեդրակյանին և Հայկազ Մարտունի Սեդրակյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանը (վկայական N 11062024-06-0045)։ 1.10 Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամաս, 12 շենք, 10 հասցեում գտնվող, Մհեր Ստեփանի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանը (վկայական N 14112024-06-0042)։ 1.11 Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամաս, 12 շենք, 12 հասցեում գտնվող, Հովհաննես Անաստասի Լալայանին, Անաստաս Հովհաննեսի Լալայանին, Աննման Լիթվիգի Լալայանին, Յուրի Հովհսննեսի Լալայանին, Տիգրան Հովհաննեսի Լալայանին և Սիրուշ Բաբկենի Լալայանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանը (վկայական N 10032025-06-0006)։ 1.12 Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամաս, 12 շենք, 15 հասցեում գտնվող, Հարություն Գագիկի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանը (վկայական N 22072022-06-0004)։ 1.13 Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամաս, 12 շենք, 15/1 հասցեում գտնվող, Ալվարդ Արամայիսի Կոստանդյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանը (վկայական N 29082024-06-0058)։ 1.14 Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամաս, 12 շենք, 14 հասցեում գտնվող, Կարեն Ալբերտի Նալբանդյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանը (վկայական N 03092025-06-0041)։ 1.15 Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամաս, 12 շենք, 16 հասցեում գտնվող, Աիդա Կառլովի Հովհաննիսյանին, Արմեն Կարլենի Հովհաննիսյանին, Աիդա Գրիգորի Հովհաննիսյանին, Լաուրա Արմենի Հովհաննիսյանին, Լուսիկ Կառլենի Հովհաննիսյանին, Նարինե Կառլենի Հովհաննիսյանին, Աննա Արմենի Հովհաննիսյանին, և Կառլեն Գևորգի Հովհաննիսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանը (վկայական N 15042025-06-0081)։ 1.16 Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամաս, 12 շենք, 17 հասցեում գտնվող, Արամայիս Գառնիկի Պետրոսյանին, Գայանե Մամրեյի Թամազյանին, Քսենյա Արամայիսի Պետրոսյանին, Հերմինե Արամայիսի Պետրոսյանին և Գոհար Գառնիկի Մհերյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող բնակարանը (վկայական N 03112023-06-0006)։ 1.17 Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Երևանյան խճուղի, 67/7 հասցեում գտնվող, Անժելա Լիպարիտի Սարուխանյանին սեփականության իրավունքով պատկանող, կադաստրային 06-002-0031-0048 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 0.04 հա մակերեսով հողամասը և նրանով ծանրաբեռնված գույքը՝ բնակելի տունը (վկայական N 22102024-06-0002)։ 1.18 Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Երևանյան խճուղի, 67/3 հասցեում գտնվող, Նունե Գառնիկի Էլիբեկյանին սեփականության իրավունքով պատկանող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 0.116 հա մակերեսով հողամասը և նրանով ծանրաբեռնված գույքը՝ բնակելի տունը (վկայական N 09092024-06-0031)։ 1.19 Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Երևանյան խճուղի, 67/6-1 հասցեում գտնվող, Ֆելիքս Վիլենի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող, կադաստրային 06-002-0031-0009 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 0.04 հա մակերեսով հողամասը և նրանով ծանրաբեռնված գույքերը՝ բնակելի տունը, մառանը (վկայական N 25112019-06-0062)։ 1.20 Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Երևանյան խճուղի, 20/1 հասցեում գտնվող, Սամվել Շալիկոյի Կիրակոսյանին սեփականության իրավունքով պատկանող, կադաստրային 06-002-0031-0040 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 0.03995 հա մակերեսով հողամասը և նրանով ծանրաբեռնված գույքը՝ բնակելի տունը (վկայական N 20062019-06-0081)։ 1.21 Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Բաղրամյան թաղամաս 67/4 հասցեում գտնվող, Երվանդ Գառնիկի Էլիբեկյանին սեփականության իրավունքով պատկանող, կադաստրային 06-002-0031-0007 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 0.04 հա մակերեսով հողամասը և նրանով ծանրաբեռնված գույքերը՝ բնակելի տունը, մառանը, ջրավազանը, ծածկը (վկայական N 06102017-06-0047)։ 2. Գույքերի զբաղեցրած հողամասերը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում: 3. Լիազորել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ ֆիզիկական անձանց հետ կնքել գույքի նվիրատվության մասին պայմանագիր և կատարել գույքի՝ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի անվամբ գրանցման աշխատանքներ: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |