Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 51-54-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 135-րդ և 202-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104 Լ հրամանով, հիմք ընդունելով՝ Գոհար Փաշիկի Պապինյանի դիմումը, անձնագրերի պատճենները, Հագվի բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրամադրված 17․06․2025թ․ թիվ 3649 փոստային հասցեի և 18․06․2025թ․ թիվ 3686 կառուցման տարեթվի վերաբերյալ տեղեկանքները, 17․06․2025թ․ N 2786 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, Հագվի գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի որոշումից 14․04․1991թ․ N 1 որոշումից տրված քաղվածքը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից կազմված հողամասի և շինության հատակագծերը՝ որոշում եմ․
1․ Վերականգնել Գոհար Փաշիկի Պապինյանին (ծնված՝ 13․01․1960թ․), Քրիստինե Վանիկի Պապինյանին (ծնված՝ 29․09․1979թ․) և Հեղինե Վանիկի Պապինյանին (ծնված՝ 12․11․1980թ․) ժառանգության իրավունքով պատկանող, Ալավերդի համայնքի Հագվի գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-058-0012-0007 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․09305 հա մակերեսով հողամասի հողհատկացման հիմքերը, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:
2. Նշված հողամասում գտնվող, այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացրած և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող՝ 1992 թվականին կառուցված բնակելի տունը Հայաստանի Հանրապետության 50-Ն օրենքով համարել Գոհար Փաշիկի Պապինյանի (ծնված՝ 13․01․1960թ․), Քրիստինե Վանիկի Պապինյանի (ծնված՝ 29․09․1979թ․) և Հեղինե Վանիկի Պապինյանի (ծնված՝ 12․11․1980թ․) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:
3. Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հագվի գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-058-0012-0007 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին և հողամասում առկա բնակելի տանը տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Հագվի, 1-ին փողոց, 2-րդ նրբանցք, 14 փոստային հասցեն։
4. Անշարժ գույքի զբաղեցրած հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
5. Սույն որոշման առաջին կետով սահմանված անշարժ գույքի սահմանները որոշվում են որակավորված անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով և այն հանդիսանում է սույն որոշման բաղկացուցիչ և անբաժանելի մասը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: