Այսօր: Չորեքշաբթի, 24 Հուլիսի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 951-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հունիսի 2024 թվականի N 951-Ա

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 06-088-0108-0025 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՓԱՍՏԱՑԻ ՃԻՇՏ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԳՐԱՆՑԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆՆ ՈՒ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 8-13-րդ կետերովՀայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Ռոլանդ Հենրիկի Եսայանի դիմումը, անձնագրերի պատճենները, սեփականության իրավունքի N 1564528 վկայականը, 12.04.2024թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառման տեղեկանքն ու կազմված հողամասի և շինության հատակագծերը, 25.04.2024թ. տրված մասնագիտական եզրակացությունը, Շնող բնակավայրերի վարչական ղեկավարի կողմից 02.05.2024թ. տրված N 2449 տեղեկանքը՝
Որոշում եմ.

1.Հաստատել Ալավերդի համայնքի Շնող գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-088-0108-0025 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի փաստացի ճիշտ 0.39399 հա մակերեսը՝ համաձայն որոշման հավելված հանդիսացող որակավորված անձի կողմից տրված հատակագծի և մասնագիտական եզրակացության:

2. Օրինականացնել Ալավերդի համայնքի Շնող գյուղի վարչական տարածքում գտնվող, 06-088-0108-0025 կադաստրային ծածկագրով, Գեղեցիկ Գրիգորի Քոչինյանին, Մհեր Հենրիկի Եսայանին, Գայանե Հենրիկի Եսայանին և Ռոլանդ Հենրիկի Եսայանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.39399 հա մակերեսով հողամասում, 2017թ. ինքնակամ կառուցված, կադաստրի կոմիտեում 2024ZTMXSZ ծածկագրով հաշվառված, 225.4քմ արտաքին մակերեսով (190.8 քմ ներքին մակերեսով) բնակելի տունը և ընդհանուր՝ 17.4քմ արտաքին մակերեսով (13.0 քմ ներքին մակերեսով) օժանդակ շինությունները՝ անասնաշենքերը:

3. Ինքնակամ կառուցված շինությունները չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

4.Ալավերդի համայնքի Շնող գյուղի վարչական տարածքում գտնվող, 06-088-0108-0025 կադաստրային ծածկագրով, 0.39399 հեկտար մակերեսով հողամասին և հողամասում գտնվող անշարժ գույքին տրամադրել համայնք Ալավերդի, գյուղ Շնող, 7-րդ փողոց, 29/1 փոստային հասցեն:

5.Օրինականացված բնակելի տան համար սահմանված 167473 (մեկ հարյուր վաթսունյոթ հազար չորս հարյուր յոթանասուներեք) ՀՀ դրամ և օժանդակ շինությունների համար սահմանված 7757 (յոթ հազար յոթ հարյուր հիսունյոթ) ՀՀ դրամ արժեքով վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

6.Նշված իրավունքն ենթակա է պետական գրանցման:

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner