Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ կետով, 60-րդ հոդվածով, 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 5) կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, հաշվի առնելով այն փաստը, որ հողի նկատմամբ վարձակալության իրավունքը ծագել է Հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետով և այն փոխանցվել է Հարություն Շոլինյանին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 564-րդ հոդվածի 04/10/2005թվականի խմբագրությամբ, ինչպես նաև հողի վարձավճար երբևէ չվճարելու հանգամանքը, հիմք ընդունելով լճերի այգում նախատեսված քաղաքաշինական ծրագիրը, վերակառուցման, բարեկարգման անհրաժեշտությունը, վարձակալության իրավունքի 28/07/2007թ. N 2267778 վկայականը.
համայնքի ավագանին որոշում է.
1. Հաշվի առնելով համայնքի և համայնքի հանրության շահը՝ դադարեցնել Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքում գտնվող դեկորատիվ լճի զբաղեցրած տարածքի նկատմամբ Հարություն Շոլինյանի անվամբ գրանցված 0.06 հա մակերեսով վարձակալության իրավունքը:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարին հանձնարարել՝ բանակցություններ վարել Հարություն Շոլինյանի հետ վարձակալության իրավունքը դադարեցնելու համար, վերջինիս անհամաձայնության դեպքում հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը հարկադիր կարգով դադարեցնել դատական կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: