Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ և 37-րդ հոդվածներով, համաձայն «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարի՝ 25 հունվարի 2023 թվականի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների առաջին ենթախմբի պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» թիվ 66-Ա որոշման 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ ՝ համաձայն թիվ 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21 հավելվածների և հաստատել պաշտոնի նոր անձնագրերը :
2․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարի 25 հունվարի 2023 թվականի թիվ 66-Ա որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: