Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 51-54-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 135-րդ և 202-րդ հոդվածներով, հիմք ընդունելով՝ քաղաքացի Արտակ Արշալույսի Գևորգյանի դիմումը, անձնագրի պատճենը, 09․06․2025թ․ N 2642 և N 2643 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից կազմված հողամասի հատակագծերը, Կարմիր Աղեկ բնակավայրի Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 09․05․1991թ․ թիվ 5 որոշումից տրված քաղվածքները՝ որոշում եմ.
1. Վերականգնել Ալավերդի համայնքի Կարմիր Աղեկ գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-055-0111-0032 ծածկագրով 0․21471 հա և 06-055-0107-0018 ծածկագրով 1․25733 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողեր հողատեսքերի հողամասի նկատմամբ ֆիզիկական անձ՝ Արտակ Արշալույսի Գևորգյանին (ծնված՝ 02․02․1976թ․) պատկանող հողամասի հողհատկացման հիմքերը, սեփականության իրավունքը:
2․ Անշարժ գույքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
1) Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը:
3․ Սույն որոշման առաջին կետով սահմանված անշարժ գույքի սահմանները որոշվում են որակավորված անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով և այն հանդիսանում է սույն որոշման բաղկացուցիչ և անբաժանելի մասը:
4․ Սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և սույն որոշումից ծագող իրավունքները սահմանված կարգով պետական գրանցումից հետո վավեր են և գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: