Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24) ենթակետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով՝ Կադաստրի կոմիտեի կողմից տրված իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 13/08/2025թ․ Կ-13082025-06-0041 որոշումը՝
որոշում եմ.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարի՝ 28.07.2025թ. «ՍՈՆԱ ՄԱՐԶՊԵՏՈՒՆՈՒ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՆԱՀԻՆ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ 06-002-0333-0006 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0․6 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԵՎ ՇԱՄԼՈՒՂ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-005-0411-0025 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0․15 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԽՈՏՀԱՐՔ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1230-Ա որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: