Ղեկավարվելով «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.5 կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24) ենթակետով, 102-րդ հոդվածի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 09․11.2005թ. N 2245-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009թ. N 1066-Ն որոշման 1-ին հավելվածի 7-րդ կետով, հիմք ընդունելով «ՏՍ-Ռիելթի» ՍՊ ընկերության կողմից ներկայացված հողամասի հատակագիծը՝
որոշում եմ.
1. Ալավերդի համայնքի Ճոճկան գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-069-0264-0052 ծածկագրից առանձնացվող, 0․12913 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ ցածրարժեք հողատեսքը փոխադրել բարձրարժեք հողատեսքի՝ IV կարգի անջրդի վարելահողի:
2.Օրենքով սահմանված կարգով փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո այն ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:
3.Նշված իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: