Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 12-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառարավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ սահմանված կարգով, ՀՀՀ կառավարության 17.06.2021թ. N 987-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 19-րդ մասով, ՀՀ կառավարության 30.11.2023թ. N 2093-Ն որոշումով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ավագանու 07․11․2025թ․ N 179-Ա որոշման 2-րդ կետը, համայնքային սեփականության իրավունքի 22102025-06-0041 վկայականը, ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 31․10․2025թ․ N 2/փ-363 դրական եզրակացությունը՝
որոշում եմ․
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին գյուղի վարչական տարածքում գտնվող, 06-002-0696-0003 ծածկագրով, 0.03247 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքը փոփոխել բնակավայրերի հողերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
2.Օրենքով սահմանված կարգով փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո այն ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:
3.Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի, Սանահին գյուղի վարչական տարածքում գտնվող, 06-002-0696-0003 ծածկագրով, 0.03247 հա մակերեսով բնակավայրերի հողերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնք, Սանահին գյուղ, 2-րդ փողոց, 36/2 փոստային հասցեն։
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
5.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: