Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, 46-րդ հոդվածով, ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզպետարանի N 05/111.6/07498-2025 - 10/09/2025 գրությունը, ՀՀ կառավարության 2021-2026թթ գործունեության միջոցառումները (ՀՀ մարզերում գործող առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող 50 բժշկական կազմակերպությունների շենքերի կառուցում և հագեցում բժշկական կահույքով, սարքավորումներով և պարագաներով), սեփականության իրավունքի վկայականը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Ալավերդի համայնքի սեփականություն հանդիսացող, համայնք Ալավերդի, գյուղ Օձուն, 20-րդ փողոց, 11 հասցեում գտնվող, կադաստրային 06-112-0124-0003 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.18244 հեկտար մակերեսով հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը` «Օձունի ԲԱ» ՀՈԱԿ բուժհաստատության կառուցման նպատակով: 2. Առաջարկել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ սահմանված կարգով կնքելու հողամասի նվիրաբերության մասին պայմանագիր: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |