Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարի՝ Սյուզաննա Ավետյանին հասցեագրված՝ 12․.04․2024 թվականի գրավոր ծանուցումը, համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 115-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև 120-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջների՝ կարգադրում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի «Աքորու երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Սյուզաննա Ավետյանին 2024թ-ի հունիսի 12-ին ազատել պաշտոնից՝ լուծելով նրա հետ 02․02․2009 թվականին կնքված թիվ 21 աշխատանքային պայմանագիրը
2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Սյուզաննա Ավետյանի հետ վերջնահաշվարկի կատարումը։
3. Որոշման մասին պատշաճ կարգով իրազեկել Սյուզաննա Ավետյանին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: