Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 8-13-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Մհեր Հրանտի Մեհրաբյանի դիմումը, անձնագրի պատճենը, սեփականության իրավունքի N 2283479 վկայականը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառման տեղեկանքն ու կազմված հողամասի և շինության հատակագծերը, Շնող բնակավայրի վարչական ղեկավարի կողմից 25․12․2024թ. տրված N 9129 տեղեկանքը՝
որոշում եմ.
1.Օրինականացնել Մհեր Հրանտի Մեհրաբյանին սեփականության իրավունքով պատկանող Ալավերդի համայնքի Շնող գյուղի վարչական տարածքում գտնվող, 06-088-0013-0010 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.08956 հա մակերեսով հողամասում, 2011թ. ինքնակամ կառուցված, կադաստրի կոմիտեում 2024LYC3GX ծածկագրով հաշվառված, 241.3 քմ արտաքին մակերեսով (171.5 քմ ներքին մակերեսով) բնակելի տունը, 38․1 քմ արտաքին մակերեսով (32․90 քմ ներքին մակերեսով) անավարտ ավտոտնակը։
2. Ինքնակամ կառուցված շինությունները չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3.Ալավերդի համայնքի Շնող գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-088-0013-0010 ծածկագրով, 0.08956 հեկտար մակերեսով հողամասին և հողամասում գտնվող անշարժ գույքին տրամադրել համայնք Ալավերդի, գյուղ Շնող, 12-րդ փողոց, 4-րդ նրբանցք, 8 փոստային հասցեն:
4.Օրինականացված բնակելի տան համար սահմանված 179286 (մեկ հարյուր յոթանասունինը հազար երկու հարյուր ութանասունվեց) ՀՀ դրամ և անավարտ ավտոտնակի համար սահմանված 16985 ( տասնվեց հազար ինը հարյուր ութսունհինգ) արժեքով վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5.Նշված իրավունքն ենթակա է պետական գրանցման:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: