Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 120
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 14
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 14


Զեկ. ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է.

Հաստատել Ալավերդի համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 31-ի հերթական նիստի օրակարգը` 
1.
Ալավերդի համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 31-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:
                                                                                                                                                (
Զեկ. Ս. Խեչումյան)
2.
Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով ներկայացվելիք «Ալավերդի համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում», «Ալավերդի համայնքի ճանապարհների կապիտալ վերանորոգում՝ ասֆալտապատմամբ», «Ալավերդի համայնքի գյուղական բնակավայրերի ոռոգման և խմելու ջրամատակարարման ցանցերի վերանորոգում» ծրագրերի նպատակահարմարության և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացում՝ սուբվենցիա ստանալու հայտը հաստատելու մասին:
                                                                                                                                                 (
Զեկ. Ս. Խեչումյան)
3.
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Ակներ թաղամասի վարչական սահմաններում գտնվող 0.16 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու մասին:
                                                                                                                                                 (
Զեկ. Ս. Խեչումյան)
4.
Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող, քաղաք Ալավերդի, Կոշաբերդ փողոց, 31/5 հասցեում գտնվող արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքի մրցույթ կայացնելու թույլտվություն տալու մասին:
                                                                                                                                                 (
Զեկ. Ս. Խեչումյան)
5.
Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող՝ քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս, Գայի փողոց, 1/26-3/1 հասցեում գտնվող բնակավայրերի, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին:
                                                                                                                                                 (
Զեկ. Ս. Խեչումյան)
6.
Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող՝ քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս, 1/16-46/1 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին:
                                                                                                                                                 (Զեկ.
 Ս. Խեչումյան)
7.
Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասի (այլ հողատեսք) նկատմամբ վարձակալության իրավունքի մրցույթ կայացնելու թույլտվություն տալու մասին:
                                                                                                                                                  (
Զեկ. Ս. Խեչումյան)
8.
«Ալավերդի համայնքի Ամալյա Կարապետյանի անվան թիվ 7 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքը և զբաղեցրած տարածքն անհատույց օգտագործման տրամադրելու մասին:
                                                                                                                                                  (
Զեկ. Ս. Խեչումյան)
9.
Ալավերդի համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններում և համայնքապետարանի աշխատակազմում կոռուպցիոն ռիսկերի ինքնագնահատման աշխատանքային հանձնախումբ ձևավորելուն համաձայնություն տալու մասին:
                                                                                                                                                  (Զեկ.
 Ս. Խեչումյան)
10. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններում և համայնքապետարանի աշխատակազմում կոռուպցիոն ռիսկերի գնահատում իրականացնելու ծրագիրը հաստատելու մասին:
                                                                                                                                                  (Զեկ. Ս. Խեչումյան)
11.
Ալավերդի համայնքի 2022 թվականի բյուջեի մեջ փոփոխություններ կատարելու մասին:
                                                                                                                                                  (Զեկ. Ս. Խեչումյան)
12.
«Արթուր-Տարոն» ԲԲԸ-ին ընդերքօգտագործման նպատակով վարձակալության իրավունքով հողամաս տրամադրելու մասին:
                                                                                                                                                  (Զեկ.
 Ս. Խեչումյան)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner