Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ավագանու 06.04.2007 թ. թիվ 23-Ա որոշումը, սեփականության իրավունքի N26062025-06-0034 վկայականը, «ԹԻՎ 1 ԲՇՏ» ՓԲԸ-ի տնօրենի կողմից 06․06․2025 թվականին տրված թիվ 0-50 տեղեկանքը, Մնացական Մանուկյանի դիմումը, բնակ. հանձնաժողովի 02.07.2025թ. N 9 արձանագրությունը ՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի սեփականություն հանդիսացող՝ քաղաք Ալավերդի, Սայաթ-Նովա փողոց, 1 շենք, 2 բնակարան հասցեի բնակարանը՝ 77․5 քմ մակերեսով, 39000 (երեսունինը հազար) ՀՀ դրամով, ուղղակի վաճառքով, օտարել բնակարանի վարձակալներ Մնացական Ժորայի Մանուկյանին, Կարինե Սամվելի Խաչատրյանին, Ժորա Մնացականի Մանուկյանին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում բնակարանի առքուվաճառքի պայմանագրի կնքելու պահից: