Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3) ենթակետով, ՀՀ կառավարության 09․08․2007թ․ N 979-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 29․12․2005 թ. N 2387-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետւթյան կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից տրված հողամասի հատակագիծը՝ որոշում եմ.
1. Ալավերդի համայնքի, Ախթալա բնակավայրի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-003-0021-0001 ծածկագրով, 0.07508 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության այլ գործառնական նշանակության հողամասը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության:
2. Օրենքով սահմանված կարգով փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո այն ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:
3. Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի, Ախթալա քաղաքի վարչական տարածքում գտնվող, կադաստրային 06-003-0021-00001 ծածկագրով, 0.07508 հա մակերեսով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետության, Լոռու մարզ, համայնք Ալավերդի, քաղաք Ախթալա, Ա․ Գնունու փողոց, 3/1 փոստային հասցեն։
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: