Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով, 18-րդ հոդվածի առաջին մասի առաջին պարբերությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 10-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային նախարարության և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վ․ Կոստանյանի N ՎԿ/15.4/19512-2025 գրությունը և Արմեն Մելիքսեթյանի՝ 11.06.2025 թվականի դիմումը՝ որոշում եմ․
1.Արմեն Մելիքսեթյանին 2025 թվականի հունիսի 12-ին Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսությաև բնապահպանության բաժնի պետի պաշտոնի անձնագրով նախատեսված կարգով նշանակել Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետի պաշտոնում և նրա հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր։
2.Արմեն Մելիքսեթյանի հիմնական աշխատավարձի չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի լավերդի համայնքի ավագանու կողմից հաստատված հաստիքային միավորի պաշտոնային դրույքաչափին համապատասխան: Աշխատավարձը ներառում է հիմնական աշխատավարձը և կատարված աշխատավարձը և կատարված աշխատանքի դիմաց լրացուցիչ աշխատավարձը(լրացուցիչ աշխատավարձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումներն են):
3. Աշխատաժամանակի ռեժիմի և ամենամյա արձակուրդի տեսակի և տևողության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային գործող օրենսդրության, այլ իրավական ակտերի, աշխատակազմի կանոնադրության և Հայաստանի Հանրապետության Ալավերդի համայնքի ղեկավարի իրավական ակտերին համապատասխան:
4.Արմեն Մելիքսեթյանին ՝ 2025 թվականի հունիսի 12-ին անցնել իր լիազորությունների իրականացմանը, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարի որոշումներով, աշխատակազմի կանոնադրությամբ և համայնքային ծառայության պաշտոնի անձնագրով գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետին վերապահված լիազորությունների սահմաններում կամ գործառույթների շրջանակում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: