Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Կամո Ալբերտի Դանիելյանի դիմումը, անձնագրի պատճենը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառման տեղեկանքն ու հողամասի և շինության հատակագծերը, մատակարար կազմակերպությունների համաձայնությունը, Հագվի գյուղի վարչական ղեկավարի կողմից 04.11.2024թ. և 14.11.2024թ. տրված N 8030 և N 8280 տեղեկանքները՝
որոշում եմ.
1. Ճանաչել Ալավերդի համայնքի սեփականության իրավունքը Ալավերդի համայնքի Հագվի գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-058-0031-0011 ծածկագրից առանձնացվող, արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության 0.01671 հեկտար մակերեսով համայնքային սեփականության հողամասում գտնվող, Կամո Ալբերտի Դանիելյանի կողմից ինքնակամ կառուցված, 55․8 քմ արտաքին մակերեսով (39․5 քմ ներքին մակերեսով) անասնաշենքի նկատմամբ:
2. Օրինականացնել Ալավերդի համայնքի Հագվի գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-058-0031-0011 ծածկագրից առանձնացվող, արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության 0.01671 հեկտար մակերեսով հողամասում գտնվող, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմանններին համապատասխանող, 1995 թվականին ինքնակամ կառուցված, կադաստրի կոմիտեում 2024NTR9NF ծածկագրով հաշվառված, ընդհանուր՝ 55.8 քմ արտաքին մակերեսով անասնաշենքը։
3. Ալավերդի համայնքի Հագվի գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-058-0031-0011 ծածկագրից առանձնացվող, 0.01671 հեկտար մակերեսով հողամասին և հողամասում գտնվող անշարժ գույքին տրամադրել համայնք Ալավերդի, գյուղ Հագվի, 1 ին փողոց, 30/2 փոստային հասցեն:
4. Ինքնակամ կառուցված շինությունը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման, անվտանգության գոտիներում և կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
5. Շինությունների զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
6. Անշարժ գույքի պետական գրանցում ստանալուց հետո, տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում ինքնակամ կառույցն իրականացրած անձին՝ Կամո Ալբերտի Դանիելյանին օրինականացված անասնաշենքը և սպասարկման համար զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքով ձեռք բերելու մասին ներկայացնել գնման նախապատվության գրավոր առաջարկություն:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: