Այսօր: Ուրբաթ, 7 Նոյեմբերի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N -Ա
 

Զեկ. ԼԻԱՆԱ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՋԻԼԻԶԱ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ 06-094-0257-0021 ԾԱԾԿԱԳՐՈՎ, ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ, ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ, ԿՈՄՈՒՆՅԱԼ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԿԱՊԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0.00518 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, Հողային օրենսգքրի 67-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով, Ալավերդի համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան և հիմք ընդունելով N 11072025-06-0064 վկայականը, «Էքսպերտ Օցենկա» ՍՊԸ-ի կողմից տրված N 09-Հ/17․10․2025թ․ գնահատման հաշվետվությունը, Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնք Ալավերդի, Ջիլիզա գյուղում գտնվող, համայնքի կադաստրային քարտեզի 06-094-0257-0021 ծածկագրով, էներգետիկայ, տրանսպորտի, կապի, կոմունյալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության, կապի գործառնական նշանակության 0.00518 հեկտար մակերեսով հողամասը, կապի գործունեություն իրականացնելու նպատակով, աճուրդով օտարելու համար տալ համաձայնություն:
Աճուրդի մեկնարկային գին սահմանել ------ (----------) ՀՀ դրամ, նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ տասնհինգ հազար (15000) ՀՀ դրամ:
2. Հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապիցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեքներ կայացնող հողամասերում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Հողամասի օտարումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չեն խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը:
4. Ալավերդի համայնքի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և իրականացնել որոշմամբ սահմանված հողամասի աճուրդը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.53 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner