Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 9-րդ կետով, հիմք ընդունելով կառուցապատման թույլտվությունների էլեկտրոնային միասնական համակարգի՝ urban.e-gov.am կայքի միջոցով 25/12/2024թ. ներկայացված հայտը, իրավունքի պետական գրանցման 13122024-06-0030 վկայականը՝
որոշում եմ.
1.Տրամադրել նախագծման թույլտվություն՝ ճարտարապետահատակագծաին առաջադրանք Ալավերդի համայնքի կադաստրային 06-022-0023-0013 ծածկագրով հողամասում, Ալավերդի համայնքի Աքորի գյուղում միջնակարգ դպրոցի կառուցման (նախատեսված 432 աշակերտի համար) նպատակով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: