Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հիմք ընդունելով 21.03.2012թ. կնքված պայմանագրով հանձնման-ընդունման 26.03.2012թ. թիվ 1 արձանագրությունը, 17.05.2012թ. կնքված պայմանագրով հանձնման-ընդունման 26.05.2012թ. թիվ 1 արձանագրությունը, «ԳԼՈԲԱԼ ՍՈՒՐՎԵՅ» դատական փորձաքննությունների ասոցիացիա ՍՊ ընկերության կողմից 22.11.2024թ. տրված թիվ Ել1024-184/1 և շարժական գույքերի շուկայական արժեքի գնահատման մասին Պ1024-184/1 և Պ1024-184/2 հաշվետվությունները և համայնքի ղեկավարի առաջարկությունը`
համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել բաց (դասական) աճուրդային եղանակով օտարելու Ալավերդու համայնքապետարանին պատկանող ներքոնշյալ՝ թվով 2 հատ գյուղատնտեսական մեքենաները.
1.1 «BIZON Z 058 REKORD» մակնիշի աշխատանքային վիճակում գտնվող կոմբայն-գյուղատնտեսական մեքենա, արտադրության տարեթիվը՝ 1998թ., շարժիչը՝ 265062, ամրաշրջանակի գործարանային համարը՝ 8012, մեկնարկային գինը՝ 3 580 000 (երեք միլիոն հինգ հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ:
1.2 «BIZON Z 058 REKORD» մակնիշի ոչ աշխատանքային վիճակում գտնվող, որպես պահեստամասերի հավաքածու ծառայող կոմբայն-գյուղատնտեսական մեքենա, արտադրության տարեթիվը՝ 1998թ., ամրաշրջանակի գործարանային համարը՝ 8012, մեկնարկային գինը՝ 1 690 000 (մեկ միլիոն վեց հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ:
2. Աճուրդի մասնակցության վճարը սահմանված է 15000 դրամ, նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը՝ մեկնարկային գնի 5 %-ի չափով:
3. Հանձնարարել համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովին. 3.1 Վերը նշված գույքի աճուրդային եղանակով օտարումը կազմակերպել սահմանված կարգով:
3.2 Վճարումը կատարել ՀՀ արժույթով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |