Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 216
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 24-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մարտի 2022 թվականի N 24-Ն

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է. 

1. Ալավերդի համայնքի 2022 թվականի բյուջեի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1
Ոչ  ֆինանսական ակտիվների իրացումից  մուտքերն ավելացնել 20000.0 հազ. դրամով  բյուջետային ծախսերի  տնտեսագիտական դասակարգման  հոդված 8411 (հողի իրացումից մուրքեր),  ըստ բյուջետային ծախսերի  գործառնական դասակարգման  տնտեսական հարաբերություններ  այլ դասերին չպատկանող (բաժին 4, խումբ 9, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121081, հոդված 6502), տեղական բյուջեին տրամադրվող նպատակային հատկացումների (սուբվենցիաներ) գծով մուտքերի պլանն ավելացնել 870.4 հազ. դրամով (հ/հ 900265121450), պետության կողմից տեղական ինքնակառավարման  մարմիններին  պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար  պետական բյուջեից  ստացվող միջոցների գծով մուտքերի պլան նախատեսել 1999.0 հազ. դրամ (հ/հ 900265121245), համայնքի բյուջե այլ կատեգորիաներում չդասված կապիտալ տրանսֆերտների գծով եկամուտներ՝նվիրատվության, ժառանգության իրավունքով ֆիզիկական անձանցից և կազմակերպություններից համայնքին, վերջինիս ենթակա բյուջետային հիմնարկների տնօրինմանն անցած գույքի (հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող) իրացումից և դրամական միջոցներից կապիտալ ծախսերի իրականացման համար համայնքի բյուջե ստացված մուտքեր` տրամադրված ներքին աղբյուրներից մուտքերի պլանն ավելացնել 12600.0 հազ. դրամով (հ/հ 900265143157).
1.2
Տնտեսական հարաբերություններ բնագավառի ճանապարհային տրանսպորտ բաժնի  ծախսերն ավելացնել 28705.0 հազ. դրամով (բաժին 04, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262504021, հոդված 5113 - 27865.0 հազ. դրամ, հոդված 4251 - 840.0 հազ. դրամ).
1.3
Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ բնագավառի ծախսերն ավելացնել 17930.0 հազ. դրամով` բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ (այլ դասերին չպատկանող) բնագավառի ծախսերն ավելացնել 17230.0 հազ.դրամով (բաժին 06, խումբ 6, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121222, հոդված 5113), նույն բնագավառի բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ գծով հետազոտական և նախագծային աշխատանքների ծախսերն ավելացնել 700.0 հազ. դրամով (բաժին 06, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121339, հոդված 5134).
1.4
Հանգիստ, մշակույթ և կրոն բնագավառի հանգստի և սպորտի ծառայություններ բաժնի ծախսերն ավելացնել 3200.0 հազ. դրամով (բաժին 08, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262000442, հոդված 5112).
1.5
Ալավերդի համայնքի 2022 թվականի պահուստային ֆոնդը նվազեցնել 14365.6 հազ. դրամով (բաժին 11, խումբ 1, դաս 2, ծրագիր 51, հ/հ 900262577027, հոդված 4891).
1.6
Հանայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումների պլանն ավելացնել 16395.0 հազ. դրամով(հ/հ 900265121534):                                      
2.
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Կողմ -8

ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԵՐԻՑՅԱՆ ԿԱՄՈ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ

ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԼԱՈՒՐԱ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ՎԱՐՈՍՅԱՆ ՎԱԼԵՐԻ

ՔԱՌՅԱՆ ՎԻԳԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner