Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 24-րդ կետերի, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ կետի, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Աշխատանքային օրենսգրքի» 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 130-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով Լևոն Զաքարյանի դիմումը՝ որոշում եմ .
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Մեծ Այրում բնակավայրի վարչական ղեկավար Լևոն Զաքարյանին 2025 թվականի սեպտեմբերի 07-ին ազատել պաշտոնից և լուծել նրա հետ 04 հունվարի 2024 թվականին կնքված թիվ 5 աշխատանքային պայմանագիրը:
2. Լևոն Զաքարյանի աշխատանքային վերջին օր համարել 2025 թվականի սեպտեմբերի 05-ը:
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնին ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Լևոն Զաքարյանի հետ վերջնահաշվարկի կատարումը:
4․ Որոշումը ծանոթացնել Լևոն Զաքարյանին։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից :