Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշումով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով նախագիծը, urban.e-gov.am էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացված հայտը, համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի մասնագետների կողմից տրված բացատրագիրը՝ որոշում եմ.
1.Տրամադրել շինարարության թույլտվություն, թույլատրել կատարելու Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասում գտնվող մշակույթի կենտրոնի սան. հանգույցների վերանորոգման շինարարական աշխատանքները:
2.Շինարարական աշխատանքներն սկսել լիցենզավորված կազմակերպության կողմից տրամադրված, համայնքի ղեկավարի հետ համաձայնեցված, նախագծա-նախահաշվային փաստաթղթերի և համայնքապետարանի կողմից տրամադրված շին. թույլտվության առկայության դեպքում։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: