Համաձայն Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 67-րդ, 68-րդ և 69-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 15-րդ կետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի ՝
համայնքի ավագանին որոշում է.
1. Լուծարել «Ալավերդի համայնքի թիվ 5 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը:
2. Ստեղծել լուծարային հանձնաժողով՝ հետևյալ կազմով․
2.1 Հարություն Ձավարյան - Ալավերդի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ
2.2 Արթուր Մանուկյան - Ալավերդի համայնքի ղեկավարի օգնական, հանձնաժողովի անդամ
2․3 Ֆլորա Թաթուխաշվիլի - Ալավերդի համայնքի ավագանու անդամ, հանձնաժողովի անդամ
2․4 Նարինե Թորոսյան - Ալավերդի համայնքի ավագանու անդամ, հանձնաժողովի անդամ
2.5 Աստղիկ Ամիրբեկյան - ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության, առողջապահության հարցերի բաժնի պետ, հանձնաժողովի անդամ
2․6 Նարինե Չատինյան - ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության, առողջապահության հարցերի բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ
2․7 Անգին Իսրայելյան - ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության, առողջապահության հարցերի բաժնի առաջին կարգի մասնագետ, հանձնաժողովի անդամ
2․8 Սամվել Թորոսյան - Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի պետի պաշտոնակատար, հանձնաժողովի անդամ
2․9 Անահիտ Սարգսյան - «Ալավերդի համայնքի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հաշվապահ, հանձնաժողովի անդամ
3. Լուծարային հանձնաժողովին՝ 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտել կազմակերպության լուծարման գործընթացը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։