Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 51-54-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 135-րդ և 202-րդ հոդվածներով հիմք ընդունելով քաղաքացի՝ Հասմիկ Էդիկի Տիտանյանի դիմումը, անձնագրի պատճենը, 06․12․1993թ․ N 1104 բնակելի տան առուվաճառքի պայմանագիրը, տնտեսությունների գրքից (ծխամատյանից) ժապավենավոր մատյանից տրված քաղվածքը, «Սարգիս Թամազյան Ռոբերտի» ԱՁ ընկերության կողմից կազմված հողամասի հատակագիծը՝ որոշում եմ.
1. Վերականգնել Ալավերդի համայնքի, Օձուն գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-112-0202-0007 ծածկագրով 0․14 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ՝ Հասմիկ Էդիկի Տիտանյանին (ծնվ․՝17․03․1959թ․)պատկանող հողամասի հողհատկացման հիմքերը, սեփականության իրավունքը:
2. Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Օձուն գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-112-0202-0007 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ալավերդի, Ամոջ, 5-րդ փողոց, 6 փոստային հասցեն։
3․ Անշարժ գույքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
1) Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը:
4․ Սույն որոշման առաջին կետով սահմանված անշարժ գույքի սահմանները որոշվում են որակավորված անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով և այն հանդիսանում է սույն որոշման բաղկացուցիչ և անբաժանելի մասը:
5․ Սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և սույն որոշումից ծագող իրավունքները սահմանված կարգով պետական գրանցումից հետո վավեր են և գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: