Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ, 89-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխով, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ավագանու 14․10․2025թ․ N 177-Ա որոշման 2-րդ կետը, համայնքային սեփականության իրավունքի 16102025-06-0011 վկայականը՝
որոշում եմ․
1.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին գյուղ, 2-րդ փողոց, 36/1 հասցեում գտնվող, 06-002-0076-0026 ծածկագրով, 0.43611 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը նվիրել Հայաստանի Հանրապետությանը:
2․ Հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
3. Հողամասի նվիրատվության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: