Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Արարատ Արմանի Հովասափյանի դիմումը, անձնագրի պատճենը, սեփականության իրավունքի N 1221014 վկայականը, անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝
Արարատ Արմանի Հովասափյանի կողմից առուվաճառքի պայմանագրով ձեռք բերված, Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասում գտնվող, Գյումրիի քաղաք, կառույցների ուղեմասի շենքերի և շինություններին տրամադրել համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին կայարան թաղամաս, 250 շինություն փոստային հասցե: