Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 147
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 359-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 դեկտեմբերի 2021 թվականի N 359-Ա

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՆԿՈՒՂՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ՄԱՌԱՆԸ ՕՐԻՆԱԿԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 11-րդ, 13- րդ կետերով և հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված նկուղով բնակելի տունն ու մառանը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ, պահպանում են քաղաքաշինական նորմերը, հիմք ընդունելով Արսեն Ժորայի Բազեյանի դիմումը, անձնագրի պատճենը, սեփականության իրավունքի N 14022013-06-1398 վկայականը, «ԱԿԱ-ԳՐԱՆԻՏ» ՍՊ ընկերության կողմից կազմված հողամասի և շինության հատակագծերը, «Թիվ 1 ԲՇՏ» ՓԲ ընկերության կողմից 16.11.2021թ. տրված թիվ 0-50 տեղեկանքը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝

 

1.Օրինականացնել համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Էնգելս թաղամաս, 98 հասցեում գտնվող, Արսեն Ժորայի Բազեյանին (ծնված՝ 20.12.1965թ.) սեփականության իրավունքով պատկանող, 0.1091 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 2015թ. ինքնակամ կառուցված, ընդհանուր 91.45 քմ արտաքին մակերեսով (62.6 քմ ներքին մակերեսով) նկուղով բնակելի տունը և մառանը:
2.Օրինականացված նկուղով բնակելի տան և մառանի համար սահմանված ընդհանուր՝ 110563 (հարյուր տասը հազար հինգ հարյուր վաթսուներեք) դրամ արժեքով վճարը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
3.Հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
4.Նշված իրավունքը ենթակա է պետական գրանցման: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner