Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդկետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Ալավերդի համայնքի 2020 թվականի բյուջեի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1 Պաշտպանություն բնագավառի քաղաքացիական պաշտպանություն բաժնի ծախսերն ավելացնել 2242.0 հազ. դրամով (բաժին 02, խումբ 2, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121065, հոդված 4264 - 680.0 հազ. դրամ, 4251 - 99.0 հազ. դրամ, 4269 - 1200.0 հազ. դրամ, 5113 - 263.0 հազ. դրամ):
1.2 Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ բաժնի ծախսերն ավելացնել 11.0 հազ. դրամով (բաժին 01, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262161038, հոդված 5122):
1.3 Տնտեսական հարաբերություններ բնագավառի ծախսերը պակասեցնել 274.0 հազ. դրամ (բաժին 04, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262504021, հոդված 5113):
1.4 Ալավերդի համայնքի 2020 թվականի պահուստային ֆոնդը պակասեցնել 1979.0 հազ. դրամով (բաժին 11, խումբ 1, դաս 2, ծրագիր 51, հ/հ 900262277027, հոդված 4891):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: