Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21) ենթակետով, 35-րդ հոդվածի 1-ին կետի 16) և 18) ենթակետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ալավերդի համայնքի ավագանին որոշում է․
1․ Ալավերդու hամայնքային սեփականություն հանդիսացող՝ համայնք Ալավերդի, Թումանյան փողոց, 33 հասցեում գտնվող մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի շենքից անհատույց օգտագործման իրավունքով , 2 տարի ժամկետով տարածք հատկացնել Հայաստանի Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղին ՝ Պատկերասրահի գործունեությունը կազմակերպելու համար ։
2․ Հանձնարարել և լիազորել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ կնքել տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |