|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 օգոստոսի 2024 թվականի N 93-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 15.07.2020Թ-Ի ԹԻՎ 55-Ա ՈՐՈՇՄԱՆ 4-ՐԴ ԿԵՏԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ։ |
Հհիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքներով 19.07.2024 թվականին կազմված թիվ 1 արձանագրությունը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ կետերի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի և 38-րդ հոդվածի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1․ Անվավեր ճանաչել և վերացնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալա համայնքի ավագանու 15.07.2020թ-ի թիվ 55-Ա որոշման 4-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 10-րդ մասին հակասելու հիմքով: 2.Հանձնարարել և լիազորել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ 2.1 Անվավեր ճանաչել և վերացնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալա համայնքի ավագանու 15.07.2020թ-ի թիվ 55-Ա որոշման 4-րդ կետի հիմքով Ախթալա համայնքի ղեկավարի կողմից 31.08.2020թ-ին կայացրած թիվ 163-Ա որոշումն ու ՀՀ Լոռու մարզ, Ախթալա համայնք, Շամլուղ քաղաք հասցեում գտնվող թիվ 06-005-0306-0026 ծածկագրով 1.0 հա հողամասի աճուրդ-վաճառքի հիմք հանդիսացած բոլոր իրավական ակտերը: 2.2 Սույն որոշման 2-րդ կետի 2.1 ենթակետով սահմանված հանձնարարությունը կատարելուց հետո, սեղմ ժամկետներում, դիմել Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանում՝ օրենքի խախտմամբ այլ անձի անունով գրանցված իրավունքի պետական գրանցումը վերացնելու և հողամասի նկատմամբ Ալավերդի համայնքի սեփականությունը գրանցելու նպատակով: 2.3 Կադաստրի կոմիտեի կողմից հողամասի նկատմամբ այլ անձի անունով գրանցված իրավունքի պետական գրանցումը վերացնելու և հողամասի նկատմամբ Ալավերդի համայնքի սեփականությունը գրանցելու դիմումը մերժելու դեպքում՝ Ալավերդի համայնքի իրավունքների պաշտպանությունն իրականացնել դատական կարգով: 2.4 Սույն որոշման մասին տեղեկացնել ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությանը: 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|
Կողմ -14 ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱԿ ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐԵՆ ԶԱԽԱՐՈՎ ՍԻՄՈՆ ԹԱԹՈՒԽԱՇՎԻԼԻ ՖԼՈՐԱ ԹՈՐՈՍՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՀՐԱՆՏ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀԱՅԿ ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՂՈՒԼՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՂՈՒՄԱՇՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՐԱ ՍՄԲԱՏՅԱՆ ԱՆԱՀԻՏ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ՊԱՊՈՅԱՆ ՏԻԳՐԱՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(1.38 Մբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|