Համաձայն Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 67-րդ, 68-րդ և 69-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 15-րդ կետի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 27-րդ և 28-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
համայնքի ավագանին որոշում է.
1.Լուծարել «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 2 ԲՇՏ» փակ բաժնետիրական ընկերությունը:
2. Ստեղծել լուծարային հանձնաժողով՝ հետևյալ կազմով
2.1 Հարություն Ձավարյան - Ալավերդի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ
2.2 Արթուր Մանուկյան - Ալավերդի համայնքի ղեկավարի օգնական
2․3 Ֆլորա Թաթուխաշվիլի - Ալավերդի համայնքի ավագանու անդամ, հանձնաժողովի անդամ
2․4 Նարինե Թորոսյան - Ալավերդի համայնքի ավագանու անդամ, հանձնաժողովի անդամ
2.5 Սամվել Աբելյան - «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 2 ԲՇՏ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժ/պ
2․6 Գարուն Միքայելյան «Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 2 ԲՇՏ» փակ բաժնետիրական ընկերության հաշվապահ
2․7 Սամվել Թորոսյան - Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի պետի պաշտոնակատար
3. Լուծարային հանձնաժողովին՝ 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտել ընկերության լուծարման գործընթացը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։