| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝ ավագանին որոշում է․ 1․ Տալ համաձայնություն ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներ մեկ ամիս անընդմեջ  չհաճախող սաներից ծնողական վճարներ չգանձելուն։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |