Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստան Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեներ պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Գևորգ Արամայիսի Ավետյանի դիմումը, անձնագրի պատճենը, 26․05․2025թ․ թիվ 2323 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, Աքորի բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրամադրված 26․05․2025թ․ թիվ 3096 փոստային հասցեի վերաբերյալ տեղեկանքը, սեփականության իրավունքի N 15042025-06-0034 վկայականը՝ որոշում եմ․
1․ Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Աքորի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-022-0006-0020 ծածկագրով գրանցված, 0․08 հա մակերեսով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Աքորի, 9-րդ փողոց, 1-ին նրբանցք, 7 փոստային հասցեն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: