Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 43-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացու դիմումը, Ալավերդու համայնքապետարանի «Խնամակալության և հոգաբարձության» հանձնաժողովի 23․10․2024 թ․, արձանագրությունը․
Որոշում եմ՝
1․Քաղաքացի Կարեն Բորիսի Եսայանի նկատմամբ (ծնված՝ 24․09․1962 թ․, անձնագիր՝ AT0594575 տրված՝ 24.11.2020 թ․, 055-ի կողմից, վավեր է մինչև 24.11.2030 թ․,) սահմանել պատրոնաժ։
2․Պատրոն (օգնական) նշանակել քաղաքացի Լիլիա Վահանի Ամիրջանյանին (ծնված՝ 06․07․1958 թ․, անձնագիր՝AT0483209, տրված՝ 18․10.2019 թ․, 055-ի կողմից, վավեր է մինչև 18.10.2029 թ.,)։
3․Լիլիա Վահանի Ամիրջանյանին վերապահել ստանալու և տնօրինելու Կարեն Բորիսի Եսայանի հասանելիք թոշակը, նպաստը, դրամական այլ մուտքերը՝ նրան խնամելու համար։
4․Սույն որոշումն ուժի մեջ մտնում հրապարակման օրվանից։