Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի 09/10/2025թ․ ԱՏ-09102025-06-0921 տեղեկանքը, 28/12/2012թ հանձնման-ընդունման ակտով հանձնված գույքի հաշվեկշիռը՝
որոշում եմ.
1․ Հայաստանի Հանրապետության Ալավերդի համայնքի ղեկավարի 2024 թվականի նոյեմբերի 25-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՃՈՃԿԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ 06-069-0286-0005 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՈՒՅՔԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԱՅՄԱՆՈՎ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1760-Ա որոշման 1-ին կետից հետո լրացնել նոր կետ հետևյալ բովանդակությամբ. «Նշված հողամասում գտնվող, այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացրած և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող՝ 1999 թվականին կառուցված 64.3 արտաքին մակերեսով (51․8 քմ ներքին մակերեսով) ջրհան կայանի և 12․2 քմ մակերեսով ծածկի նկատմամբ ճանաչել «Լոռի» ջրօգտագործողների ընկերության (իրավաբանական հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ, Շիրակամուտ) սեփականությունը:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: