Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 13.11.2008թ. N 1328-Ն որոշումով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 51-54-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 135-րդ և 202-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104 Լ հրամանով, հիմք ընդունելով Մխիթար Մարտինի Մուրադյանի դիմումը, անձնագրի պատճենը, Ակներ թաղամասի վարչական ներկայացուցչի կողմից տրամադրված 25․09․2024թ տրված քաղվածքը և փոստային հասցեի վերաբերյալ տեղեկանքը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից կազմված հողամասի և շինության հատակագծերը՝ որոշում եմ․
1. Վերականգնել Մխիթար Մարտինի Մուրադյանին (ծնված՝ 10․07․1965թ․) պատկանող, Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-002-0229-0011 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․19172 հա մակերեսով հողամասի հողհատկացման հիմքերը:
2. Նշված հողամասում գտնվող, այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացրած և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող՝ 1993 թվականին կառուցված անավարտ բնակելի տունը, որպես սեփական գույք՝ համարել Մխիթար Մարտինի Մուրադյանի սեփականությունը:
3. Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի կադաստրային քարտեզի 06-002-0229-0011 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին և հողամասում գտնվող բնակելի տանը տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Ակներ, 10-րդ փողոց, 1-ին նրբանցք, 7 փոստային հասցեն։
4.Անշարժ գույքի զբաղեցրած հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
5.Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: