Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24) ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.04.2021թ. N 698-Ն որոշման IV գլխի 31-րդ կետի 6) ենթակետով, հիմք ընդունելով իրավունքի պետական գրանցման N 23012024-06-0057 վկայականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 18/04/2024թ. N Մ-18042024-06-0014 որոշումը՝
որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաք, Սանահին Սարահարթ թաղամաս, Գայի փողոց, 2/5 հասցեում գտնվող, 06-002-0150-0361 ծածկագրով, 0.0009 հա մակերեսով հողամասի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությունը կադաստրային քարտեզում ուղղել և դարձնել հասարակական կառուցապատման գործառնական նշանակության՝ համապատասխանեցնելով գրանցված իրավունքին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: