Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ, 35-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության 19.11.2019թ. 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 04.06.2020թ. N 1023-Ն որոշումով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 15.12.2021թ. N 386-Ա և 04.01.2022թ. N 2-Ա որոշումները, սեփականության իրավունքի N 20012022-06-0027 վկայականը, վճարման անդորրագրերը և հաշվի առնելով, որ Սուսաննա Վաղարշակի Երիցյանն ընդունել է խանութի մասը և սպասարկման համար զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքով ձեռք բերելու գնման նախապատվության առաջարկությունը, վճարել է օրինականացման համար սահմանված վճարները, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝
1.Համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին թաղամաս, 1-ին փողոց, 2/1 հասցեում գտնվող, համայնքի ղեկավարի 15.12.2021թ. N 386-Ա և 04.01.2022թ. N 2-Ա որոշումներով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված, 13.86 քմ արտաքին մակերեսով (11.5 քմ ներքին մակերեսով) խանութի մասը՝ 128233 (հարյուր քսանութ հազար երկու հարյուր երեսուներեք) դրամ արժեքով և սպասարկման համար զբաղեցրած 0.00464 հա մակերեսով հողամասը՝ 36749 (երեսունվեց հազար յոթ հարյուր քառասունինը) դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, օտարել Սուսաննա Վաղարշակի Երիցյանին:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում խանութի մասի և զբաղեցրած հողամասի առք ու վաճառքի պայմանագիր կնքելու պահից: